«Ման. Սիթին» Nike-ի հետ հովանավորչական պայմանագիր կկնքի

«Ման. Սիթին» Nike-ի հետ հովանավորչական պայմանագիր կկնքի

ԱՄՆ-ում շրջագայության ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հովանավորչական պայմանագիր կստորագրի Nike ընկերության հետ: Մարզական հանդերձանքի ամերիկյան արտադրողը կդառնա Անգլիայի նախկին չեմպիոնների տեխնիկական հովանավորը:

Պայմանագրի արժեքը կկազմի 72 մլն. ֆունտ: Անգլիական ակումբը տարեկան կստանա 12 մլն. ֆունտ, ինչը երկու անգամ ավելին է, քան վճարում էր Umbro ընկերությունը: «Սիթիի» ֆուտբոլիստները նոր մարզահագուստը առաջին անգամ կհագնեն ամերիկյան շրջագայության ընթացքում կայանալիք «Չելսիի» հետ ընկերական խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում