Էրիկ Կանտոնա.Վախենում եմ` երկրպագուները դադարեն երգել իմ մասին
Նմանատիպ
Էրիկ Կանտոնա ֆուտբոլային հանճարին մեր նախկին հրապարակումներից մեկում անդրադարձել ենք: Այժմ ներկայացնում ենք Կանտոնայի «կյանքի կանոնները»:
Հիշողությունների վրա հիմնված կյանքը, կյանք չէ իրականում:
Կյանքում շատ կարևոր իրողություններ կան, ես կարծում եմ’ ֆուտբոլը դրանցից մեկն է:
Ես որևէ տարբերություն չեմ տեսնում Պելեի’ Կարլոս Ալբերտոյին ուղղված փոխանցման և Ռեմբոյի պոեզայի միջև:
Տեխնիկան ամենակարևորը բանը չէ: Ամենակարևորը գիտակցելն է, թե երբ պետք չէ այն օգտագործել:
Ես արդեն խաղացել էի Ֆրանսիայի հավաքականում, սակայն Անգլիայում դա ոչ ոքի չէր հուզում. ինձ ուղարկեցին փորձաշրջան «Շեֆֆիլ Ուենսդեյ»…պատկերացնու՞մ եք: Այդպիսի ժամանակներ էին:
Այն ֆուտբոլիստներից, ում հետ ես խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում» մնացել է միայն Ռայան Գիգզը: Նա ունի առաջվա կիրքը, իսկ դա ամենակարևորն է: Գիգզի համար յուրաքանչյուր խաղ առաջինն է:
Չեմ վստահում այն մարդկանց, ովքեր շատ են մտածում:
Ես չէի կարող խաղալ պաշտպանությունում, քանի որ կքանդեի այն ամենը, ինչ կստեղծեին մյուսները:
Երբեմն էմոցիաները կուտակվում են, և դրանք արտահայտելու անհրաժեշտություն է առաջանում: Իհարկե, պարտադիր չէ ծեծել որևէ մեկին:
Ինչու՞ պատասխանել հարցերին: Սոկրատը սովորեցնում էր մարդկանց հարցեր տալ իրենց և նրան չէին հուզում պատասխանները:
Երբեմն անկատարությունը հիանալի է: Կատարյալ մարդիկ այնքան էլ գեղեցիկ տեսք չունեն:
Ֆուտբոլում դու ունես հակառակորդ, իսկ ֆիլմում հակառակորդդ հենց դու ես:.
Ես լավատես եմ: Եթե ինձ ասեն’ արի այս բանն անենք, ես կհամաձայնեմ’ առանց հասկանալու ինչի մասին է խոսքը:
Երբեք չեմ սիրել հեռախոսազրույցները, հեռախոսով հեշտ է խաբել:
Համոզված եմ‘ առաջիկա 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն:
Ես խորհուրդների չեմ հետևում, ես վստահում եմ փորձիս:
Որտեղ փոխ կա, այնտեղ կեղծիք էլ կա:
Ես շատ հպարտ եմ, որ երկրպագուները մինչ օրս երգում են իմ մասին…և անչափ վախենում եմ’ հնաավոր է’ մեկ օրն այլևս չերգեն:
Ֆուտբոլիստները չպետք է լրջությամբ ընդունեն այն ամենը, ինչ իրենց մասին խոսում են: Եթե նրանք հավատան, որ արքաներ և աստվածներ են, պարզապես կխելագարվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում