Բադշտուբերը շարքից դուրս է եկել ևս 10 ամսով
22/05/2013 13:36
Նմանատիպ
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Հոլգեր Բադշտուբերը, ով կապանների վնասվածքի կրկնություն էր ունեցել, հաջողությամբ վիրահատվել է, հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: Առաջիկայում ֆուտբոլիստը կսկսի վերականգնողական գործընթացը «Բավարիայի» մարզաբազայում:
Սպասվում է, որ ապաքինումը կտևի մոտ 10 ամիս: Ծանր երկու վնասվածքներից հետո Բադշտուբերը նշել է, որ իր կարիերային վտանգ չի սպառնում: