Լեոնարդոն մեկ տարի կգլխավորի «ՊՍԺ»-ն, ինչից հետո կգա Վենգերը
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի ղեկավարությունը պատրաստ է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Լեոնարդոյին, ով այժմ զբաղեցնում է ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը, հաղորդում է L’Equipe-ը:
Բրազիլացի մասնագետի նշանակման գլխավոր խոչընդոտը կարող է հանդիսանալ մրցավար Ալեքսանդր Կաստրոյի հետ վեճի պատճառով ստացած երկարաժամկետ որակազրկումը:
Եթե այդպիսի խիստ պատիժ չլինի, ապա Լեոնարդոն, ամենայն հավանականությամբ, փարիզյան ակումբի մարզչական նստարանին կմնա միայն մեկ տարի, քանի որ 2014 թվականին «ՊՍԺ»-ն պատրաստվում է հրավիրել Արսեն Վենգերին:
Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2014 թվականին: Վենգերն ավելի վաղ նախնական բանակցություններ է վարել փարիզցիների հետ, սակայն պնդում է, որ լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը ավարտին է հասցնելու:
Հիշեցնենք’ «ՊՍԺ»-ի մարզչական նստարանը գլխավորելու երկրորդ հիմնական թեկնածուն Ռաֆա Բենիտեսն է, ով այս մրցաշրջանի երկրորդ կեսում աշխատեց «Չելսիում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում