Հենրիխ Մխիթարյան. Եթե կարողանայի խաղալ 20 տարի առաջ….
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական ամսագրի մայիս ամսվա համարին տված հարցազրույցում խոսել է վերջին տասնամյակների ֆուտբոլային փոփոխությունների մասին:
-Հենրիխ, եթե ժամանակակից թիմերին դիտարկեինք 20-30 տարի առաջ, ո՞ր թիմն իր խաղաոճը կթելադրեր:
-Չեմ կարող ասել: Չէ՞ որ այն ժամանակվա ֆուտբոլը ես չեմ տեսել իրական կյանքում: Հիմա ամեն ինչ փոխվել է` տեխնիկան, տեսախցիկները: Հնարավոր է’ այդ պատճառով ֆուտբոլն այսօր ավելի դինամիկ է թվում, հնարավոր է’ իսկապես արագությունները մեծացել են: Իսկ առհասարակ, հետաքրքիր կլիներ, եթե ես կարողանայի խաղալ այսօր և 20 տարի անց: Այն ժամանակ կկարողանայի ասել’ հնարավոր է պայքարել և հաղթել, թե ոչ:
Սակայն ֆուտբոլը հետաքրքիր էր ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, իսկ թիմերն ու ֆուտբոլիստները տարեցտարի կատարելագործվում են,-հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում