Հենրիխ Մխիթարյան. Փոքր երեխաների հետ խաղալը միշտ հաճելի է
Նմանատիպ
Ուկրաինայի գավաթի նվաճումից հետո («Շախտյոր»-«Չեռնոմորեց»` 3:0) Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: Այն ներկայացնում ենք Ձեր ուաշդրությանը:
-Հենրիխ, այսօր ունեցար մի քանի գոլային պահեր: Ինչու՞ չկարողացար դրանք իրացնել:
-Ամենակարևորն այն է, որ թիմը հաղթել է: Ինձ հաջողվեց գոլային փոխանցման հեղինակ դառնալ:
-«Չեռնոմորեցն» այսօր ձեզ համար շատ դժվարություններ ստեղծե՞ց:
-Առաջին խաղակեսում նրանք ուժեղ էին խաղում և կարողանում էին փակել ազատ տարածությունները: Լավ է, որ մեզ հաջողվեց խաղակեսից րոպեներ առաջ գոլ խփել: Իմ կարծիքով օդեսսական թիմը առաջին խաղակեսի 0:0 հաշվի ժամանակ ցանկանում էր, ինչքան հանրավոր է շուտ լսել սուլիչը: Նրանք պարզապես ցանկանում էին մարզչից նոր ցուցումներ ստանալ և հենց դրա հետևանքով փոքր ինչ թուլացրին զգոնությունը: Մենք օգտվեցինք նրանց սխալից և կարողացանք պաշտպանությունում ճեղքեր գտնել և գոլ խփել: Երկրորդ խաղակեսում մեզ համար ավելի հեշտ եղավ, քանի որ «Չեռնոմորեցը» պիտի ավելի շատ գնար գնդակի ետևից, ինչի հետևանքով ավելի շատ ազատ գոտիներ ստեղծվեցին:
-Այսինքն` հաղթանակը հեշտ անվանել չենք կարո՞ղ:
-Ոչ, ոչ: Մենք հեշտ հանդիպումներ չենք ունենում: Իսկ սա Ուկաինայի գավաթի եզրափակիչն էր: Կողքից կարող է թվալ, որ հաղթանակը հեշտ եղավ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ դա այդպես չէ: Մի քանի օր առաջ մենք խաղացել ենք առաջնության շրջանակներում: Չնայած, որ դրանից հետո մեր թիմում որոշակի փոփոխություններ եղան, բայց որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին: Փառք մեր տղաներին, որ հոգնատանջ եղած տրվում էին ամբողջ ուժով, որպեսզի թիմը հաղթեր:
-Հենրիխ, թիմը գոլը նշեց կենդանի երաժշտությունով: Դա նո՞ր մարտաարություն է:
-Օյ, այդ նորարարությունները ես չեմ ներդրել (ժպտում է): Հարցրեք բրազիլացիներին :
-Ուրբաթ օրը «Շախտյորը» պիտի խաղա 111 որբ երեխաների հետ: Ի՞նչ եք կարծում, թիմը ուժ կունենա այդ խաղի համար:
-Իհարկե: Փոքր երեխաների հետ խաղալը միշտ հաճելի է: Կլինեն մեծ էմոցիաներ և ցանկություններ: Կարծում եմ, որ դա նրանց համար տոնական օր կլինի: Մենք մեծ հաճույքով կանցկացնենք այդ խաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում