Լյով. Եթե գերմանական ակումբները այսպես հանդես գային անցած տարի, կարող էինք հաղթել Եվրո-2012-ը

Լյով. Եթե գերմանական ակումբները այսպես հանդես գային անցած տարի, կարող էինք հաղթել Եվրո-2012-ը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ընդգծել է, որ իր թիմին անցած տարի չհերիքեց գերմանական ֆուտբոլի այն հաջողությունները, որոնց այն հասավ ընթացիկ մրցաշրջանում:

-Նման հոգեբանական ու ֆիզիկական վիճակը անկասկած կօգնեին մեզ Եվրո-2012-ում: Խաղացողների վստահությունը անհամեմատ բարձր կլիներ: Իսկ նախորդ տարվա եզրափակչից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները խիստ հիասթափված էին: Դա դժվար էր հաղթահարել:

Հիմա իրավիճակն այլ է: Սակայն դեռ վաղ է ասել, որ «Բավարիայի» ու «Բորուսսիայի» միջև ներկայիս եզրափակիչը ազգային հավաքականի համար անհրաժեշտ խթան կհանդիսանա Մունդիալ-2014-ի համար: Սա երկարատև գործընթաց է: Այժմ մենք, կարելի է ասել, նոր ենք սկսել ճանապարհը,- ասել է Լյովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում