Կալյեխոն + 20 մլն. եվրո = Իսկո՞
Նմանատիպ
Ինչպես հայտնում է Marca պարբերականը, «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն մոտ է նրան, որ կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալի» կազմում:
Հիշեցնենք’ անդալուսյան ակումբը իր խաղացողին, որին ցանկանում է գնել նաև «Մանչեսթեր Սիթին», գնահատում է 35 մլն. եվրո: Երեկ «Ռեալի» ու «Մալագայի» ներկայացուցիչների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ «Արքայական» ակումբը Իսկոյի համար առաջարկել է 20 մլն. եվրո, ինչպես նաև Խոսե Կալյեխոնին:
Գործարքի մեջ կարող են ներգրավվել մադրիդցիների պահեստային թիմի’ Կաստիլյայի մի քանի խաղացողներ: Մասնավորապես, խոսք է գնում հարձակվող Խեսե Ռոդրիգեսի մասին:
Սպասվում է, որ մոտ օրերին երկու ակումբների ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կունենան, բայց Իսկոյին գնելու նախնական պայմանավորվածությունը մադրիդյան գրանդը արդեն ձեռք է բերել:
Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում Կալյեխոնը մասնակցել է 28 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ: Իսկոն «Մալագայի» կազմում անցկացրել է 35 խաղ, որոնցում աչքի է ընկել 8 գոլերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում