Տարբեր սպորտաձևերից մրցումներ` կին և անչափահաս դատապարտյալների միջև
24/05/2013 18:14
Նմանատիպ
Մայիսի 23-24-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց մարզական-մասսայական միջոցառում դատապարտյալ կանանց և անչափահաս տղաների մասնակցությամբ, որոնք միմյանց հետ մրցեցին վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ, վազք 30 մ և հեռացատկ տեղից մրցաձևերից:
Մարզաձևերի հաղթղները, մրցանակակիրները և մասնակիցները պարգևատրվեցին հովանավորների կողմից հատկացված նվերներով և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով:
Միջոցառումը կնպաստի դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, առողջ ապրելակերպի ամրապնդմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում