Գվարդիոլա. Եթե Մեսսին վատ է խաղում, ապա նրա շրջապատում որևէ բան այն չէ
25/05/2013 10:21
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր նոր ինքնակենսագրականում խոսել է Լեո Մեսսիի և նրա բնավորության մասին.
-Մեսսին եզակի ֆուտբոլիստ է: Մենք պետք է հույս ունենանք, որ նրան ֆուտբոլը երբեք չի ձանձրացնի:
Եթե Մեսսին վատ է խաղում, ապա նրա շրջապատում որևէ բան այն չէ: Պետք է ապահովել այն խաղաղությունը, որ թագավորում է նրա անձնական կյանքում:
Անհաջող խաղերի ժամանակ դուք կարող եք կամակոր Մեսսիին տեսնել, ով չի ժպտում, ոտքի վրա չի կանգնում: Հրեշտակային արտաքինի տակ լուրջ սկզբունքների տեր մարդ է թաքնված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում