«Սպարտակ» – «Ալանիա»` 2-0. Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
26/05/2013 15:35
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության վերջին’ 30-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հյուրընկալել էր Վլադիկավկազի «Ալանիային»:
Տանտերերը հաղթանակ տոնեցին 2-0 հաշվով, իսկ հաջողության հասան Բրիզգալովն ու Անանիձեն:
Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա նա մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայ ֆուտբոլիստը մի քանի դրվագներում կարող էր հաջողության հասնել, բայց չհաջողվեց:
Այդպիսով, մոսկովյան ակումբը առաջնությունը եզրափակեց 51 միավորով ու, զբաղեցնելով 4-րդ տեղը, ձեռք բերեց Եվրոպա լիգայի ուղեգիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում