Ռեկորդ, 25 գոլ, 8 գոլային փոխանցում.. Մխիթարյանը դուրս էր մրցակցությունից
26/05/2013 20:53
Նմանատիպ
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ռմբարկու: Հայ ֆուտբոլիստն այս առաջնությունում դարձավ 25 գոլի, 8 գոլային փոխանցման հեղինակ: Ընդ որում` միայն մեկ անգամ իրացնելով 11 մետրանոց հարված:
Երկրորդը «Դինամոյի» ֆուտբոլիստ Բրաուն Իդեյեն է` 17 գոլ, երրորդը` «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը` 15 գոլ:
Հիշեցնենք` Մխիթարյանն այս մրցաշրջանում սահմանեց նաև Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության ռեկորդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում