«Ատլետիկոն» 40 մլն. է առաջարկում Ջեքսոն Մարտինեսի համար

«Ատլետիկոն» 40 մլն. է առաջարկում Ջեքսոն Մարտինեսի համար

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը ցանկանում է թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին փոխարինել «Պորտուի» ֆուտբոլիստի օգնությամբ, հենց որտեղից էլ ժամանակին կոլումբիացի հարձակվողը տեղափոխվեց Մադրիդ: Ինչպես հաղորդում է պորտուգալական մամուլը, թիմի առաջատարի հեռանալու դեպքում մայրաքաղաքային ակումբը կփորձի ակտիվացնել «վիշապների» հարձակվող Ջեքսոն Մարտինեսի փոխհատուցման ֆիքսված գումարը: Այն կազմում է 40 մլն. եվրո:

Ընդգծենք, որ Մարտինեսը պորտուգալական ակումբում հանդես է գալիս անցած տարվանից: Նոր թիմում իր առաջին մրցաշրջանում նա անցկացրած 30 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում