«Յուվենտուսի» հարձակվողի կինը թքել է «Ինտերի» շարֆի վրա (տեսանյութ)

Միլանի «Ինտերի» բոլոր երկրպագուներն այժմ ատում են իտալուհի թոփ-մոդել Ֆեդերիկա Նարջիին:

«Յուվենտուսի» հարձակվող Ալեսանդրո Մատրիի կինը «ներաձուրիի» երկրպագուների վրդովմունքն է առաջացրել այն բանից հետո, երբ հայտնվել է մի տեսանյութ, որում 23-ամյա աղջիկը «Ինտերի» սև-կապույը շարֆը չի ընդունում ու սկսում է քսել մարմնի վրա, իսկ վերջում նույնիսկ իրեն թույլ է տալիս թքել դրա վրա:

Դեպքից կարճ ժամանակ անց Նարջին սոցիալական ցանցերի միջոցով ներողություն է խնդրել’ ավելացնելով, որ «չեմ ցանկացել վիրավորել որևէ մեկին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում