Ժեզուշը չի հեռացվել աշխատանքից

Ժեզուշը չի հեռացվել աշխատանքից

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և քննարկել իր ապագայի հարցը: Ինչպես տեղեկանում ենք, պորտուգալական սպորտային կայքերից, «Բենֆիկայի» ղեկավարությունը որոշել է շարունակել համագործակցությունը Ժեզուշի հետ, թեպետ թիմի անցկացրած անհաջող մրցաշրջանին:

Հիշեցնենք, որ պորտուգալական ակումբը մնաց առանց տիտղոսների` առաջնությունում զիջելով «Պորտուին», Եվրոպա լիգայում` «Չելսիին», իսկ Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում` «Գիմարայնիշին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում