Տոտտի. Եթե տեղափոխվեի «Ռեալ», կհաղթեի Չեմպիոնների լիգայում, կստանայի «Ոսկե գնդակ»…

Տոտտի. Եթե տեղափոխվեի «Ռեալ», կհաղթեի Չեմպիոնների լիգայում, կստանայի «Ոսկե գնդակ»…

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ ժամանակին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել: France Football-ին տված հարցազրույցում Տոտտին ասել է.

-Կարիերայիս ընթացքում իմ ծառայություններով հետաքրքրված են եղել եվրոպական մի շարք թոփ-ակումբներ, սակայն ես գերադասեցի մնալ «Ռոմայում»: Իհարկե, հասկանում էի` նման տեղափոխությունների շնորհիվ կկարողանայի հաղթել Չեմպիոնների լիգայում:

Եթե ընտրեի «Ռեալը», ապա հավանաբար երեք անգամ կհաղթեի Չեմպիոնների լիգայում, կստանայի մի քանի «Ոսկե գնդակ» և մի շարք տիտղոսներ: Ամեն դեպքում` ես ընդհանրապես չեմ զղջում, որ չեմ տեղափոխվել: Միայն ցավալի է, որ «Ռոմայի» կազմում ինձ չհաջողվեց նվաճել ևս երկու կամ երեք սկուդետտո,-ասել է Տոտտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում