Կասիլյասը և Ռաուլը Քաթարում են
29/05/2013 09:47
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» երկու լեգենդները` Իկեր Կասիլյասը և Ռաուլը միասին Քաթարում են: Հաղորդում է As-ը:
Կասիլյասը համագործակցության պայմանագիր է կնքել Aspire Academy-ի հետ և լինելու է այս ֆուտբոլային ակադեմիայի դեսպանը: Նա վարպետության դասեր կտա ակադեմիայում, կօգնի դարպասապահների մարզիչների աշխատանքին: Համագործակցության վերաբերյալ դարպասապահն ասել է.
-Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այս դպրոցի հետ: Մենք պետք է շնորհակալություն ասենք Քաթարին սպորտի եւ ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում