«Ռեալն» ու «Ման. Սիթին» «հակաբարսելոնական» համաձայնություն ունեն

«Ռեալն» ու «Ման. Սիթին» «հակաբարսելոնական» համաձայնություն ունեն

«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» համաձայնության են եկել, որն իսպանական մամուլը կոչել է «Անտի-Բարսելոնա»: Ինչպես հաղորդում է El Confidential-ը, վերջին ժամանակներս մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ու մանչեսթերցիների գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոյի միջև:

Կողմերը համաձայնության են եկել տրանսֆերային շուկայում միմյանց նկատմամբ ոչ ագրեսիվ քաղաքականություն վարելու հարցում: «Արքայական» ակումբն ու «քաղաքայինները» կբանակցեն, երբ երկուսի տեսադաշտում հայտնվի միևնույն ֆուտբոլիստը, ու ընդհակառակը, ամեն գնով կխոչընդոտեն «Բարսելոնային»:

Այս իրավիճակը կարող է տալ Սորիանոյի ու կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի հարաբերությունների վատթարացման պատասխանը: Միևնույն ժամանակ, Պերեսն ու Ռոսելը մինչև վերջերս լավ հարաբերություններ էին պահպանում, սակայն, ինչպես երևում է, «Ռեալի» նախագահը փոխել է իր դիրքորոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում