Աբիդալը հայտարարել է «Բարսայից» հեռանալու մասին

Աբիդալը հայտարարել է «Բարսայից» հեռանալու մասին

33-ամյա ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը իր պայմանագրի ավարտից հետո, որը գործում է մինչև այս տարվա հունիս, կհեռանա «Բարսելոնայից»: Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ:

-Ես ցանկանում էի շարունակել ելույթներս «Բարսելոնայի» կազմում, սակայն ակումբն ինձ համար այլ ապագա է տեսնում: Ցանկանում եմ, որ մարզիչը առաջիկա խաղում ինձ խաղադաշտում մի քանի րոպե անցկացնելու հնարվորություն տա, որպեսզի հրաժեշտ տամ երկրպագուներին: Ես լքում եմ թիմը, սակայն կարող եմ վերադառնալ ակումբ: Առայժմ առաջարկություններ ես չունեմ,- ասել է Աբիդալը;

Հիշեցնենք’ պաշտպանը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2007 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում