Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը կմեկնեն Ավստրիա
30/05/2013 16:43
Նմանատիպ
Դոնեցկի «Մետալուրգ»-ի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը խոսել է ակումբի մոտակա պլանների մասին:
-30-րդ տուրի «Շախտյորի» հետ խաղից հետո ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը հանգստանում է: Տղաները կարող են հանգստանալ 21 օր: Ուսումնամարզական հավաքը կմեկնարկի հունիսի 17-ին՝ Դոնեցկում: Բժշկական հետազոտություններից հետո «Մետտալուրգը» մեկ շաբաթ կմարզվի սեփական ուսումնամարզական բազայում:
Հունիսի 25-ին «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստները, որոնց թվում են հայազգի Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, կմեկնեն Ավստրիա՝ հերթական հավաքի անցկացման նպատակով: Ավստրիայում թիմը 4 ընկերական խաղ կանցակցնի, որից հետո՝ հուլիսի 8-ին կվերադառնա Դոնեցկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում