Երկրպագուն ֆուտբոլային ակումբին 430.000 դոլար է նվիրաբերել

Երկրպագուն ֆուտբոլային ակումբին 430.000 դոլար է նվիրաբերել

Նորվեգական «Օդդ» ֆուտբոլայի ակումբի երկրպագու Ինգվար Բորհեսեն օգնել է իր թիմում պահել երիտասարդ հարձակվող Ֆրեդրիկ Սեմբային:

Այս կապակցությամբ նա 430.000 դոլար է նվիրաբերել սիրելի ակումբին: Նշենք, որ Ինգվարը վերջերս վիճակախաղով շահել է 17 մլն. դոլար:

Բորհեսենը լրագրողի հետ զրույցում նշել է.

-Ես նստած մտածում էի, թե ինչով օգնեմ հարազատ քաղաքիս և հասկացա, որ տեղի թիմը’ «Օդդը», մեծ նշանակություն ունի քաղաքիս համար: Այնուհետև ես որոշեցի օգնել, որպեսզի թիմի պաշտպան Սեմբային պահենք մեր հարազատ ակումբում:

Ակումբ իր հերթին, որպես շնորհակալություն, հայտարարել է, որ երկրպագուն կստանա Սեմբայի հետագա տրանսֆերի 25 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում