Ռայոլա. Իբրահիմովիչը մնում է «ՊՍԺ»-ում
30/05/2013 23:22
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հասկացնել է տվել, որ շվեդ գոլահարը կշարունակի իր ելույթները փարիզյան ակումբի կազմում’ չնայած «Յուվենտուս» վերադառնալու խոսակցություններին:
-Իբրահիմովիչի’ Իտալիա վերադառնալու մասին խոսք չի գնում: Նա մնում է «ՊՍԺ»-ում: Խոսակցությունները, թե Զլատանը չի ցանկանում կատարել իր պայմանագրային պարտավորությունները, մամուլի հնարածն է: Նա երբեք այդ թեմայով ինձ հետ չի խոսել,- ասել է Ռայոլան:
Հիշեցնենք’ շվեդը Ֆրանսիայի ավարտված առաջնությունում դարձել է 30 գոլի հեղինակ ու իր թիմին օգնել’ 19 տարվա դադարից հետո հաղթել Ֆրանսիայի առաջնությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում