«Չելսի». 30 մլն. ու Տորրես` Կավանիի համար

«Չելսի». 30 մլն. ու Տորրես` Կավանիի համար

«Չելսին» կարող է «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին գնելու գործարքի մեջ ներգրավվել նաև թիմի ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորրեսին, հաղորդում է Sky Sport Italia-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների’ լոնդոնյան ակումբը նեապոլցիներին ուրուգվայցի ռմբարկուի համար կառաջարկի 30 մլն. եվրո, ինչպես նաև Տորրեսի իրավունքները:

Հիշեցնենք’ «Նապոլին» գլխավորել է Ռաֆայել Բենիտեսը, ով իսպանացի հարձակվողի հետ աշխատել է «Լիվերպուլում» ու «Չելսիում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «ՊՍԺ»-ն, «Ռեալն» ու «Յուվենտուսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում