«ՊՍԺ»-ից հանվել է երեք միավոր, Լեոնարդոն որակազրկվել է ինն ամսով

«ՊՍԺ»-ից հանվել է երեք միավոր, Լեոնարդոն որակազրկվել է ինն ամսով

«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն որակազրկվել է ինն ամսով; Այսպիսի որոշում է կայացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն:

Հիշեցնենք’ բրազիլացի պաշտոնյան «Վալանսիենի» հետ հանդիպումից հետո ագրեսիվ պահվածք էր դրսևորել մրցավար Ալեքսանդր Կաստրոյի նկատմամբ: Լեոնարդոն հանդիպումից հետո մրցավարական սենյակում հրել էր մրցավարին: Պաշտոնյան այս որոշումը բողոքարկելու հնարավորություն ունի:

Բացի այդ, Ֆրանսիայի նոր առաջնության շրջանակներում փարիզցիներից երեք միավոր է հանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում