Մոուրինյոն ցանկանում է «Չելսիում» տեսնել Կարանկային
31/05/2013 13:45
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան այս պահին մտածում է իր ապագա գործունեության մասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Կարանկան կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ ունի. նա կարող է մնալ «Արքայական» ակումբում, աշխատել Ֆրանսիայում’ որպես գլխավոր մարզիչ, կամ էլ, հետևելով Մոուրինյոյին, ուղևորվել «Չելսի»: Պորտուգալացի մասնագետը լոնդոնյան թիմի իր մարզչական շտաբում Կարանկային տեղ է առաջարկել:
-«Ռեալի» ղեկավարությունը ինձ հետ դեռ ոչինչ չի խոսել: Ես չգիտեմ’ կլուծարեն արդյոք նրանք իմ պայմանագիրը: Եթե ես ցանկանամ հեռանալ ակումբից, ապա պետք է փոխհատուցում վճարեմ, քանի որ համաձայնագիրս գործում է ևս երեք տարի,- ասել Կարանկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում