Դավիդ Լուիսը «Բարսային» կարժենա 40 մլն. եվրո

Դավիդ Լուիսը «Բարսային» կարժենա 40 մլն. եվրո

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը առաջնային տարբերակ է «Բարսելոնայի» համար, որը ամռանը մտադիր է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը: Սակայն նրան գնելը ակումբի համար ամենևին էլ հեշտ չի լինելու, քանի որ լոնդոնցիների համար բրազիլացին առաջատար խաղացող է համարվում:

«Կապույտները» Լուիսին գնել են «Բենֆիկայից», 2010 թվականին, 25 մլն. եվրոյի դիմաց: Marca-ն կարծում է, որ «Չելսին» այժմ իր խաղացողին բաց չի թողնի 40 մլն. եվրոյից պակաս գումարով:

Իսկ կատալոնական ակումբը դժվար թե կարողանա այդքան գումար գտնել Նեյմարի ձեռքբերումից հետո, որը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, գնահատվել է մինչև 50 մլն. եվրո: Այնպես որ, Իսպանիայի չեմպիոնը պետք է ապավինի թիմի մի քանի խաղացողների մեծ գումարներով վաճառելու տարբերակին:

Marca-ն կարծում է, որ «Բարսան» հարձակվող Դավիդ Վիլյայի վաճառքից կստանա 15 մլն. եվրոյից ոչ ավել գումար, այդ իսկ պատճառով կատալոնացիները կարող են ստիպված բաց թողնել երիտասարդ խաղացողներից մի քանիսին, օրինակ’ Տիագոյին կամ Տելյոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում