Ռոնալդուն կմնա «Ռեալում» մինչև 2018 թվականը

Ռոնալդուն կմնա «Ռեալում» մինչև 2018 թվականը

Mundodeportivo-ն հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պայմանավորվել է թիմի հետ երկարաձգել իր գործող պայմանգիրը:

Պորտուգալացին մոտ օրերս նոր պայմանագիր կստորագրի, ըստ որի «Ռեալում» կմնա մինչև 2018 թվականը և տարեկան կստանա 16 միլիոն աշխատավարձ:

Նշենք, որ այժմ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում նախապատրաստվում է Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Ռուսաստանի դեմ հունիսի 7-ին կայանալիք խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում