Սնեյդեր.«Ներաձուրիները» մի քանի անգամ փորձել են ինձ ոչնչացնել
31/05/2013 22:16
Նմանատիպ
Թուրքական «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հոլանդական մամուլին տված հարցազրույցում խոսել է իր նախկին ակումբ «Ինտերից»:
-Ես շատ եմ ցավում, որ թիմը զբաղեցրեց 9-րդ տեղը: Հույս ունեմ, որ Եվրոպայի լիգա անցնելու անհաջող փորձը կստիպի ակումբի ներկայացուցիչներին մտածել այլ հանգամանքների մասին: «Ներաձուրիները» բազմիցս փորձել են ոչնչացնել ինձ: Եթե ես ուժեղ չլինեի, ապա արդեն կավարտեի կարիերաս: Ես դժվարին ժամանակներ եմ ապրել: Շատերն այդ ակումբում իմ հարգանքին արժանի չեն,-ասել է Սնեյդերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում