Մանջուկիչ. «Բավարիան» կարող է պատմություն կերտել
01/06/2013 13:25
Նմանատիպ
«Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչը Գերմանիայի գավաթի խաղարկության «Շտուտգարտի» հետ եզրափակիչ խաղից առաջ հույս է հայտնել, որ իր թիմին կհաջողվի նվաճել նաև այս տիտղոսը:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբն առանց դժվարությունների դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր և Գերմանիայի առաջնության չեմպիոն:
-Հիանալի գիտակցում ենք, որ կարող ենք պատմություն կերտել: Սա ոչ միայն իմ, այլև թիմակիցներիս ցանկությունն է:
Իհարկե, ամեն բան կարող է տեղի ունենալ, չէ՞ որ սա եզրափակիչ է: Այդ իսկ պատճառով մենք պետք է ցուցադրենք այնպիսի ֆուտբոլ, ինչպես «Ուեմբլիում»` «Բորուսսիայի» դեմ,-ասել է Մանջուկիչը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում