Տարաս Ստեպանենկոն ամուսնացել է

Տարաս Ստեպանենկոն ամուսնացել է

Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Տարաս Ստեպանենկոն ամուսնացել է:

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել զույգի հարազատները և Ստեպանենկոյի թիմակիցները: Ֆուտբոլիստը «հանքափորների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, որ իր սիրելիին` Մարգարիտային, ամուսնական առաջարկություն է արել մարտին, և նրանք սպասել են մրցաշրջանի ավարտից հետո հարաբերությունները օրինականացնելուն:

Ստեպանենկոն նշել է, որ իր կյանքում առանձնապես զգալի փոփոխություններ չեն եղել, քանի որ նա և Մարգարիտան միասին են ապրել դեռևս ամուսնությունից առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում