«Ման. Սիթին» իր երկու ֆուտբոլիստներին նոր պայմանագրեր կառաջարկի
01/06/2013 18:12
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է ընդլայնել համագործակցությունը իր խաղացողների հետ. այժմ հերթը Պաբլո Սաբալետայինն ու Միկա Ռիչարդսինն է:
Հիշեցնենք’ «քաղաքայիններն» ավելի վաղ երկարաժամկետ պայմանագրեր էին կնքել Յայա Տուրեի ու Դավիդ Սիլվայի հետ: Մոտ օրերս ակումբը բանակցություններ կսկսի ևս երկու ֆուտբոլիստների հետ:
-Շուտով մենք նոր պայմանագրեր կկնքենք Սաբալետայի ու Ռիչարդսի հետ: Այդ ֆուտբոլիստները մեր թիմում շատ մեծ կարևորություն ունեն: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ նրանք «Սիթիում» կմնան երկար ժամանակ,- ասել է ակումբի նախագահ Հալդուն Ալ-Մուբարակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում