Հայնկեսը իր ապագայի մասին կհայտնի հունիսի 4-ին
02/06/2013 13:23
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի եզրափակչի’ «Շտուտգարտի» հետ հանդիպման արդյունքը, հաղորդում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք’ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը մրցակցին հաղթեց 3-2 հաշվով:
-Սա շատ զգացմունքային պահ է: Բոլորը տեսան, որ մենք հիանալի թիմ ունենք: Ֆուտբոլիստներն ինձ մեծ անակնկալ արեցին, իսկ հաղթանակը բոլոր երեք ճակատներում եզակի ձեռքբերում է:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա հունիսի 4-ին ես մամուլի ասուլիս կտամ: Այդ ժամանակ էլ կխոսեմ իմ ապագայի մանրամասների մասին,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք’ վերջերս շատ է խոսվում, որ հենց Հայնկեսը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում