Ինյեստան դարձավ Լա Լիգայի լավագույն ասսիստենտ
02/06/2013 14:24
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով կատալոնացիների կազմում դարձավ Իսպանիայի’ 2012/13 թթ. առաջնության հաղթող, ճանաչվել է նաև Լա Լիգայի’ գոլային փոխանցումներ ամենից շատ կատարած ֆուտբոլիստ:
Իսպանիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանի հաշվին Պրեմիերայի այս առաջնությունում անցկացրած 31 խաղերից հետո գրանցված է 16 արդյունավետ փոխանցում: Ընդգծենք, որ երկրորդ ու երրորդ տեղերում են Մեսուտ Օզիլն («Ռեալ Մադրիդ») ու Սեսկ Ֆաբրեգասը («Բարսելոնա»)’ 15-ական գոլային փոխանցումներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում