Ռոբեն. Չեմ մոռացել տարվա սկզբում իմ հասցեին սուլոցները

Ռոբեն. Չեմ մոռացել տարվա սկզբում իմ հասցեին սուլոցները

«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը խոսել է մյունխենյան ակումբի’ այս մրցաշրջանի եռակի չեմպիոնության մասին:

-Սա պարզապես բացառիկ ձեռքբերում է: Մենք անհավանական թիմ ունենք: Ես հպարտ եմ, որ թիմի մի մասն եմ:

Սա ևս մեկ եզրափակիչ էր: Այս եռակի հաղթանակը նվիրվում է Յուպ Հայնկեսին: Իհարկե, մեզ դժվար էր Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, սակայն կարծում եմ, որ մենք արժանի էինք այս մրցանակին:

Ես իմ ուժերի առավելագույնը ներդրեցի երկրպագուների համար, սակայն մրցաշրջանի սկզբում իմ հասցեին սուլոցները չեմ մոռացել,- ասել է հոլանդացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում