Դավիդ Լուիս. Անգլիան հաղթողի հոգեբանություն չունի
02/06/2013 15:16
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է Անգլիայի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին:
-Ես խաղում եմ հավաքականում, որն ամեն խաղում պարտավոր է հաղթանակ տոնել: Ինչ վերաբերում է Անգլիային, ապա այս ընտրանին տիտղոսներ չի հաղթում, ու այդ դեպքում հաղթողի հոգեբանություն ունենալը շատ ու շատ դժվար է: Ես դիտել եմ նրանց խաղերը մեծ մրցաշարերում ու տեսել, որ վճռական պահերին նրանք ինչ-որ բան սխալ են անում:
Միևնույն ժամանակ, դա հիանալի հավաքական է, որն իր կազմում երիտասարդ ու փորձառու խաղացողների լավ համադրություն ունի: Միասին նրանք կարող են հզոր ուժ ստեղծել ու, հնարավոր է, նաև պայքարել հաղթանակների համար մեծ մրցաշարերում,- ասել է բրազիլացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում