Պիկեն և Շակիրան չեն շտապում ամուսնանալ
03/06/2013 00:58
Նմանատիպ
Վերջին շրջանում իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն` «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն և երգչուհի Շակիրան հուլիսին կամուսնան:
Թեպետ զույգը միասին է ապրում և ունի մեկ որդի` Միլանը, օրինականացնել հարաբերությունները չի շտապում:
Այս մասին Շակիրան ասել է Us Weekly-ին տված հարցազրույցում` նշելով, որ այժմ ինքն ու Պիկեն ավելի շատ զբաղված են որդուն մեծացնելով և հարսանեկան պատրաստություններ տեսնելու ժամանակ դեռևս չունեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում