«Ռեալը» Բեյլի համար պատրաստ է վճարել 100 մլն եվրո
03/06/2013 10:26
Նմանատիպ
Բրիտանական և իսպանական մամուլում ամեն օր նոր լուրեր են հրապարակվում «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլի` «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Այսօր Sunday Times-ը գրում է, որ մադրիդյան ակումբը ոչ մի կերպ չի հրաժարվելու Բեյլին ձեռք բերելու մտքից և նրա համար պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո:
Եթե Բեյլի տրանսֆերը կայանա, ապա նա կդառնա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» է տեղափոխվել 96 միլիոն եվրոյի դիմաց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում