«Բարսելոնային» պետք է «Չելսիի» դուետը

«Բարսելոնային» պետք է «Չելսիի» դուետը

«Բարսելոնան», ըստ Daily Star-ի հաղորդած տեղեկությունների, ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» միանգամից երկու ֆուտբոլիստի` Դավիդ Լուիսին և Բրանիսլավ Իվանովիչին: Շուտով կատալոնական ակումբը պաշտոնապես կդիմի «ազնվականների» ղեկավարությանը:

«Չելսին» պատրաստ է բաժանվել այս երկու ֆուտբոլիստներից և նրանց տրանսֆերային իրավունքների վաճառքից ստացված գումարը տրամադրել Ժոզե Մոուրինյոյին` նոր ֆուտբոլիստների գնելու համար:

Նշենք նաև, որ Իվանովիչին գնահատում են 10 մլն եվրո, իսկ ահա Լուիսին` 30 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում