«Լիվերպուլը» կգնի Մխիթարյանին միայն այն դեպքում, եթե…
05/06/2013 13:04
Նմանատիպ
«Լիվերպուլը» Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կգնի միայն այն դեպքում, եթե թիմից հեռանա հարձակվող Լուիս Սուարեսը:
Մերսիսայդյան ակումբը շարունակում է հետևել հայ ֆուտբոլիստին: Liverpool Echo պարբերականին հայտնի է դարձել, որ Մխիթարյանը շատ մոտ է Անգլիա տեղափոխվելուն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների’ «կարմիրները» ուկրաինական ակումբին պաշտոնական առաջարկ կանեն միայն այն դեպքում, եթե վաճառեն Սուարեսին: Ուրուգվայցի ռմբարկուի վաճառքից «Լիվերպուլը» նախատեսում է ստանալ 50 մլն. ֆունտ:
Դեպքերի միայն այդպիսի զարգացման դեպքում Բրենդան Ռոջերսը կկենտրոնանա Մխիթարյանի տրանսֆերն իրականացնելու վրա: Հիշեցնենք’ 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց անգլիական ակումբը պատրաստ է վճարել 20 մլն. ֆունտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում