«Մոնակոն» պատրաստվում է գնել Թերրիին
05/06/2013 14:09
Նմանատիպ
«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին հայտնվել է «Մոնակոյի» նշանառության տակ:
Մոնեգասկեցիները պատրաստ են 32-ամյա անգլիացու համար վճարել 7 մլն. ֆունտ, իսկ անձամբ ֆուտբոլիստին ապահովել նույն աշխատավարձը, որքան նա ստանում է լոնդոնյան ակումբում’ շաբաթական 150 հազար ֆունտ, հաղորդում է The Telegraph-ը:
Ըստ թերթի տեղեկությունների’ Թերրիի ապագայի հարցում շատ բան է կախված «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից:
Ընդգծենք’ լոնդոնցիների ավագի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է մեկ տարի անց: Անգլիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպում ու խփել 4 գնդակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում