Անդրիասյանը և Բաբուջյանը շարունակում են հետապնդել առաջատարին

Անդրիասյանը և Բաբուջյանը շարունակում են հետապնդել առաջատարին

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Լեւոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր:

Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարից’ Վրաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Լեւան Պանցուլայայից:

Նշենք, որ նախավերջին տուրում Անդրիասյանը սպիտակներով կխաղա հենց Պանցուլայայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում