Ալվես. Հավաքականում Նեյմարին պետք է վերաբերվել այնպես, ինչպես «Բարսելոնայում»` Մեսսիին
06/06/2013 13:33
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ թիմի իր խաղընկերները հարձակվող Նեյմարի ուսերին չափազանց մեծ պատասխանատվություն են թողել, հաղորդում է հարավամերիկյան մամուլը:
Ալվեսն այս առումով հիշել է իր թիմակից Լիոնել Մեսսիին, ում կողքին նոր մրցաշրջանից խաղալու է նաև Նեյմարը:
-Ես կարծում եմ, որ այսօր Բրազիլիայի հավաքականում ողջ պատասխանատվությունը ընկած է միայն Նեյմարի ուսերին: Իսկ դա ճիշտ չէ: Այն պետք է բաժանել ընտրանու բոլոր խաղացողների միջև: «Բարսելոնայում» Մեսսին շատ մեծ դեր է խաղում, իսկ մնացածը նրան օգնում են: Հավաքականում նույնը պետք է լինի նաև Նեյմարի շուրջ,- ասել է Ալվեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում