«Բարսելոնան» կգնի տեր Ստեգենին, բայց մեկ տարի կթողնի «Բորուսսիայում»
06/06/2013 14:51
Նմանատիպ
«Բարսելոնան» արդեն կողմնորոշվել է նոր դարպասապահի թեկնածության հարցում, ու դա Մարկ-Անդրե տեր Ստեգենն է, պնդում է Sport-ը:
Հարցը միայն նրանումն է, թե գերմանացի դարպասապահը երբվանից հանդես կգա «Կամպ Նոու» մարզադաշտում’ այ՞ս տարվանից, թե՞ հաջորդ:
Կատալոնացիների ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ում պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը, ավելի վաղ նշել էր, որ «կապտանռնագույնների» կազմում կանցկացնի նաև առաջիկա մրցաշրջանը:
Այդպիսով, «Բարսելոնան» տեր Ստեգենին ձեռք կբերի այս ամռանը, սակայն ընթացիկ մրցաշրջանը նա արդեն վարձավճարով կանցկացնի Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում