Մեր շախմատիստները Մումբայում
06/06/2013 19:42

Նմանատիպ
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից’ գրոսմայստերներ Լեւան Պանցուլայայից, Միխեիլ Մճեդլիշվիլուց (Վրաստան) եւ Ֆարուխ Ամոնատովից (Տաջիկստան):
Եզրափակիչ տուրում Անդրիասյանը սպիտակներով հանդիպում է Մճեդլիշվիլու հետ:
Գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը եւ Գեւորգ Հարությունյանն ունեն 7-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում