Պաշտոնական. Ֆերնանդինյոն պայմանագիր կնքեց «Ման. Սիթիի» հետ
06/06/2013 21:03

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Ֆերնանդինյոյի հետ պայմանագրի կնքման մասին: «Շախտյորի» արդեն նախկին ֆուտբոլիստն այսօր բժշկական հետազոտություն է անցել և պայմանագիր կնքել: Բրազիլացին «քաղաքայինների» կազմում հանդես կգա 25 համար մարզահագուստով:
-Սա փոփոխություն է, հնարավորություն, մարտահրավեր, որին ես երկար եմ սպասել: ԱՊԼ-ում խաղալն իսկական երազանք էր: Ես հույս ունեմ այստեղ տիտղոսներ նվաճել, չէ՞ որ ուժեղ թիմ է: Գիտեմ` հեշտ չի լինելու, սակայն ես պատրաստ եմ փորձություններին,-ասել է Ֆերնանդինյոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում