Պաշտոնական. Մեսսին կարող է մասնակցել Կոլումբիայի հետ խաղին

Պաշտոնական. Մեսսին կարող է մասնակցել Կոլումբիայի հետ խաղին

Արգենտինայի հավաքականի առաջատարը հավաքականի բժշկական անձնակազմի կողմից թույլատվություն է ստացել մասնակցելու Կոլումբիայի հետ այսօր կայանալիք խաղին:

Նշենք, որ Լեո Մեսսին մայիսի 12-ից չէր խաղում  ազդրի վնասվածքի պատճառով: Վտանգ կար, որ նա չի կարողանա մասնակցել նաև կոլումբիացիների դեմ խաղին, սակայն «Բարսելոնայի» Twitter-յան էջը ուրախացրել է Արգենտինայի հավաքականի և ֆուտբոլիստի երկրպագուներին.

-Լեո Մեսսին բժշիկների կողմից խաղին մասնակցելու թույլատվություն է ստացել,-գրված է Twitter-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում