Վարդան Մինասյան. Խոսելու տեղ չկա

Վարդան Մինասյան. Խոսելու տեղ չկա

Մալթայի ազգային հավաքականին պարտվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղյա ասուլիսում նշեց.

-Չգիտեմ ելքը որն է…խոսելու տեղ չկա: Երկրորդ անգամ հրաժարական տալն անլուրջ կլինի: Եթե ես եմ մեղավոր, թող հեռացնեն: Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում:

Մովսիսյանը բացակայում էր տակտիկական նկատառումներից ելնելով: Խաղից առաջ ես ասել էի, որ շատ խաղացողներ ֆունկցիոնալ վատ վիճակում էին: Մալթան փակ է խաղում, դրա համար նախընտրեցինք Մարկոսին եւ Մանուչարյանին: Ինչ վերաբերվում է համապատասխանելուն, ապա մեր ընտրության հնարավորությունը սա է, ավելի մեծ հնարավորություններ չունենք:

Այն հարցին, թե 4 օրից Դանիային հյուրընկալվելուց առաջ արդյոք Վարդան Մինասյանը  կկարողանա հոգեբանորեն վերականգնել թիմին, մարզիչը պատասխանեց.

– Կփորձենք: Մենք ֆուտբոլիստներին նայում ենք անուններով՝ Մովսիսյան, Մարկոս…
Բայց պետք է նայենք, թե տարվա ընթացքում քանի խաղ են անցկացնում իրենց ակումբներում… Ֆուտբոլում մանրուքներ չկան: Երբ նրանք բոլորը խաղում էին, մենք հաղթում էինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում