Մալթայի հավաքականի մարզիչ Գեդին. Սա մեր առաջին մեծ հաղթանակն էր

Մալթայի հավաքականի մարզիչ Գեդին. Սա մեր առաջին մեծ հաղթանակն էր

Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինին հետխաղյա մամուլի ասուլիսում նշեց, որ թե՛ Մալթայի, թե՛ Հայաստանի հավաքականները լավ էին խաղում:

-Մեր ընտրած մարտավարությունն արդարացրեց իրեն: Երկուսս էլ գոլ խփելու հնարավորություններ ունեինք, բայց արդյունքում մենք հաղթեցինք: Մեր մարտավարությունը նույնն էր՝ 4-2-3-1:

Որպես Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ սա մեր առաջին մեծ հաղթանակն էր: Անկեղծ ասած, շատ չեմ մտահոգվում այն հարցով, որ մեր դարպասին շատ են հարվածներ լինում: Մեր մարտավարությունը հիմնված է հակագրոհների վրա:

Վերջին հաղթանակը Մալթայի եղել է 2006-ին՝ Հունգարիայի հետ խաղում: Այսօր Հայաստանի հավաքականի բախտը մի քիչ չբերեց, մենք էլ կարողացանք դիմադրել և հաղթել: Հայաստանի հավաքականից կառանձնացնեմ Հենրիխ Մխիթարյանին,-լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց Գեդինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում