Դեշամ. Թոփ-հավաքականների հետ Ֆրանսիան պետք է ավելի լավ խաղա
10/06/2013 11:58

Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում 3:0 հաշվով կրած պատությունից:
-Ընդմիջումից հետո մեր էներգիան քչացավ: Երկրորդ գոլը խփեցին իմ սաների մեղավորությամբ: Բոլորս էլ կարող ենք սխալվել, սակայն պետք չէ խուսափել պատասխանատվությունից: Մենք ճիշտ խաղացինք Ուրուգվայի հետ միայն 20 րոպե, իսկ Բրազիլիայի հետ 45 րոպե:
Մեր նպատակը ԱԱ-2014 ուղեգիր նվաճելն է: Այդ իսկ պատճառով էլ` թոփ-հավաքականների հետ պետք է ավելի լավ խաղանք: Պետք է հաղթահարենք անհաջողությունները,-ասել է Դեշամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում