Դել Բոսկե.Նեյմարը լավն է, բայց նախապատվությունը տալիս եմ մեր ֆուտբոլիստներին

Դել Բոսկե.Նեյմարը լավն է, բայց նախապատվությունը տալիս եմ մեր ֆուտբոլիստներին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային մրցաշարի վերջին՝ Նիգերիայի հավաքականի հետ խաղից առաջ չի մտածում կիսաեզրափակչի մասին: Մարզիչն ընդգծել է, որ իսպանացիները դեռ պետք է լուծեն խմբից դուրս գալու խնդիրը:

-Դեռ պետք է ապահովել կիսաեզրափակիչ դուրս գալը: Եթե մենք պարտվենք նիգերիացիներին 4 գնդակի տարբերությամբ, ապա…Այդ պատճառով մենք պետք է կենտրոնանանք Նիգերիայի հետ խաղի վրա: Մենք դեռ ժամանակ կունենանք մտածել հաջորդ մրցակցի մասին,-ասել է Դել Բոսկեն:

Խոսելով Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի մասին իսպանացի մարզիչն ասել է.

-Իհարկե, Նեյմարն օժտված է լավ խաղային հատկանիշներով, սակայն ես նախապատվությունը տալիս եմ մեր ֆուտբոլիստներին: Թիմային խաղում մեր խաղացողներն ավելի լավն են:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում